Հայաստանում գյուղաբնակ կանայք ավելի բարձր են գնահատում բիզնեսում և գիտության ոլորտում հաջողելու իրենց հնարավորությունները

Մարտի 8-ը աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Կանանց միջազգային օր՝ իր ակունքներում ունենալով գրեթե 2 դար առաջ սկիզբ առած կանանց պայքարը տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալու համար։

Կանանց վաղուց արդեն հաջողվել է ոչ միայն հասնել այս նպատակին (համենայն դեպս՝ աշխարհի շատ պետություններում), այլև ապացուցել, որ իրենց կարողություններով չեն զիջում տղամարդկանց ու նույնիսկ կարող են գերազանցել։

Իսկ ինչպե՞ս են գնահատում տարբեր ոլորտներում հաջողելու իրենց հնարավորությունները հայաստանցի կանայք։ Բրեվիսը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու այս հարցը։

Այսպես՝ հարցված կանանց 58.4%-ը հնարավոր կամ ավելի շուտ հնարավոր է համարում, որ կարող է հաջողել բիզնեսի ոլորտում, իսկ 58.1%-ը՝ գիտության ոլորտում։

Քիչ պակաս է նրանց թիվը, որոնք կարծում են՝ կարող են հաջողել որևէ պետական պաշտոնում ՝ 45%։

Հետաքրքիր է, որ գյուղական բնակավայրերում ապրող կանայք ավելի բարձր են գնահատում իրենց հնարավորությունները հաջողության հասնելու բիզնեսում և գիտության ոլորտում, ի տարբերություն Երևանում և այլ քաղաքներում ապրող կանանց։ Բիզնեսում հաջողելը հնարավոր կամ ավելի շուտ հնարավոր է համարել գյուղաբնակ կանանց 64.4%-ը, երևանաբնակ կանանց՝ 52.7%-ը, այլ քաղաքներում բնակվող կանանց՝ 59.1%-ը։ Գիտության ոլորտում հաջողելու իրենց հնարավորությունները Երևանում և այլ քաղաքներում բնակվող կանայք գրեթե միանման են գնահատել, համապատասխանաբար՝ 55.7% և 55.3%։ Գյուղերում բնակվող կանանց 63.4%-ն է հնարավոր համարել  գիտության ոլորտում հաջողության հասնելը։

Եվս մեկ ուշագրավ տվյալ. պետական պաշտոնում հաջողելու հնարավորությունը ամենից ցածր գնահատել են մայրաքաղաքում ապրող կանայք՝ ընդամենը 37.6%, այն դեպքում երբ այլ քաղաքներում բնակվողների 51%-ը և գյուղերում բնակվողների 48%-ը դրական պատասխան է տվել այս հարցին։

Ըստ տարիքային խմբերի վերլուծությունը ցույց է տվել, որ բիզնեսում հաջողելու իրենց հնարավորությունները ամենից բարձր գնահատում են 30-45 տարեկան կանայք (64.9%), իսկ պետական պաշտոնում և գիտության ոլորտում՝ 18-29 տարեկանները (համապատասխանաբար՝ 50% և 64.2%)։


Հեղինակ

Breavis

Կարդացեք նաև․․․

Breavis Web

Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2023. Հայաստանի առկա բնակչություն

Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար, Բրեվիսի կողմից վերջերս իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրությունը, ստեղծում է Հայաստանի բնակիչների կարծիքների և տեսակետների նշանակալի պատկեր։ Հարցումը անցկացվել

Breavis Blog1 3

Էներգաարդյունավետությունը բազմաբնակարան շենքերում. հետազոտություն Հայաստանում

Կայուն ապագա ապահովելու մեր շարունակական ձգտման գործում կարևոր է հասկանալ բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարելավման ներուժը: Բրեվիսը ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում 2023 թ. հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում

Breavis Blog3

Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2022 հուլիս. Հայաստանի առկա բնակչություն

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից վերջերս ֆինանսավորված նախաձեռնության շրջանակներում Բրեվիսն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար։ Հետազոտությունն իրականացվել է