Էներգաարդյունավետությունը բազմաբնակարան շենքերում. հետազոտություն Հայաստանում

Կայուն ապագա ապահովելու մեր շարունակական ձգտման գործում կարևոր է հասկանալ բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարելավման ներուժը: Բրեվիսը ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում 2023 թ. հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում իրականացրել է լայնածավալ հետազոտություն՝ Հայաստանում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը և դրանց կայունության ապահովմանն ուղղված միջոցառումների ուսումնասիրության նպատակով: Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմակողմանի մոտեցում. իրականացվել են դեմ առ դեմ և հեռախոսային հարցումներ, ֆոկուս խմբային քննարկումներ՝ ինչպես քանակական, այնպես էլ որակական տվյալներ հավաքելու նպատակով: Հետազոտության ամբողջական արդյունքները հասանելի են այստեղ:

Հիմնական բացահայտումներ

Էներգաարդյունավետության այս ուսումնասիրությունն ի հայտ էբերում  մի շարք բացահայտումներ, որոնք առանցքային են ոլորտի զարգացման և հետագա քաղաքականության մշակման համար:

  1. Հարցման արդյունքները ցույց են տալիս գոհունակության բարձր մակարդակ ջերմամեկուսացված շենքերի շահառուների շրջանում. հարցվածների 91%-ը լիովին կամ ավելի շուտ բավարարված է էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների արդյունքներից։
  2. Շահառուների 57%-ը նշել է ջերմամեկուսացման միջոցառումների շնորհիվ տնային տնտեսության՝ բնական գազի ու էլեկտրաէներգիայի ծախսերի նվազման մասին։ Ընդ որում, թոշակառուները և ընտանեկան նպաստ ստացող շահառուները կազմում են այս խմբի 55%-ը:
  3. Միջամտությունից հետո և՛ ամռան, և՛ ձմռան ամիսներին գրանցվել է բնական գազի և էլեկտրաէներգիայի ծախսերի նվազում։ Հատկապես ուշագրավ է ձմռանը բնական գազի ծախսերի միջինում 23% կրճատումը: 
  4. Հետաքրքիր է նշել, որ ծրագրից չօգտվող տնային տնտեսությունների անդամների 51%-ն ակնկալում է բնական գազի և էլեկտրաէներգիայի ծախսերի մինչև 50%-ով կրճատում ջերմամեկուսացման միջոցառումների իրականացման դեպքում։ 
  5. Ծրագրից չօգտվող տնային տնտեսությունների անդամների 96%-ը ցանկություն է հայտնել, որ իրենց շենքերում իրականացվեն էներգախնայող միջոցառումներ։

Եզրակացություն

Բնակելի շենքերի էներգաարդյունավետությունը չափազանց կարևոր է ածխածնի արտանետումների նվազեցման և շրջակա միջավայրի կայունության ապահովման տեսանկյունից: ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանականերում Բրեվիսի կողմից իրականացված հետազոտությունը տրամադրում է հայաստանյան բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության ներկայիս իրավիճակի և հեռանկարների ամբողջական վերլուծություն: 

Քաղաքականություն մշակողները, շահագրգիռ կողմերը և անհատները կարող են ծանոթանալ ամբողջական զեկույցին այստեղ՝ հասկանալու և օգտագործելու այս բացահայտումները կայուն ապագայի ձևավորմանը նպաստելու համար:


Հեղինակ

Breavis

Կարդացեք նաև․․․

Breavis Web

Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2023. Հայաստանի առկա բնակչություն

Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար, Բրեվիսի կողմից վերջերս իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրությունը, ստեղծում է Հայաստանի բնակիչների կարծիքների և տեսակետների նշանակալի պատկեր։ Հարցումը անցկացվել

Breavis Blog3

Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2022 հուլիս. Հայաստանի առկա բնակչություն

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից վերջերս ֆինանսավորված նախաձեռնության շրջանակներում Բրեվիսն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար։ Հետազոտությունն իրականացվել է

Breavis Blog 4

Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2022 փետրվար. Հայաստանի առկա բնակչություն

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից վերջերս ֆինանսավորված նախաձեռնության շրջանակներում Բրեվիսն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար։ Հետազոտությունն իրականացվել է