Բրեվիս՝ 15-րդ տարեդարձ
Հիմնադրման օրից՝ 2006-ից սկսած, մեր ընկերությունն ավելի քան 15 տարի հաճախորդներին է առաջարկում բարձրորակ ծառայություններ: Այս էջում ամփոփել ենք մեր գործունեությունը՝ ապակոդավորման և կոդավորման 15 տարիների աշխատանքը։
Ինչու ապակոդավորում և կոդավորում
Մարդիկ, լինելով սոցիալական էակներ, մշտապես կարիք ունեն իրենց նմանների հետ հաղորդակցվելու, ինչն առաջին հայացքից թվում է շատ պարզ, սակայն իրականում բարդ գործընթաց է։
Հաղորդակցման ժամանակակից ցանկացած տեսությունում կարելի է հանդիպելապակոդավորման և կոդավորման գաղափարին։
Ցանկացած տեղեկություն՝ ուղարկված հաղորդակցության ցանկացած ալիքով, կոդավորվում է ուղարկողի կողմից և ենթադրում է ստացողի կողմից ապակոդավորում։ Ստացողը պետք է ապակոդավորի հաղորդագրությունը՝ հաշվի առնելով ֆիզիկական, մշակութային, կենսաբանական, էլեկտրական և ցանկացած այլ տեսակի աղմուկը, որը կարող է ձևափոխել փոխանցվող տեղեկությունը։
Այն, ինչ մենք անում ենք Բրեվիսում, սերտորեն կապված է այս գաղափարի հետ։
Ինչպե՞ս
Ապակոդավորումը։ Հասարակությունները և շուկայի տարբեր սեգմենտները միշտ ունեն ասելիք։ Մենք պարզապես պետք է լսենք և հասկանանք։ Բրեվիսի հետազոտական բաժինը արդեն 15 տարի զբաղվում է հենց դրանով։ Ընդ որում, հույժ կարևոր է գիտակցել, որ հասարակական կարծիքի չափումը միանշանակ գործ չէ, քանի որ պետք է գտնել տարբեր սեգմենտների և անձանց կարծիքն ապակոդավորելու միջոցները, որպեսզի հնարավոր լինի հասկանալ հասարակության կարծիքը։ Մեր հետազոտական բաժինն ունի այդ բանալիները՝ հարցերը, որոնք օգնում են ապակոդավորել հասարակական կարծիքը։
Կոդավորում։ Հասարակությունը կազմված է բազմաթիվ սեգմենտներից, մշակույթներից և ենթամշակույթներից, տարբեր սոցիալական միջավայրերից և աշխարհայացքներից, իսկ դրանք ազդում են ստացողիկողմից հաղորդագրության ապակոդավորման վրա։ Այսպիսով, հաղորդագրությունը պետք է մանրամասնորեն մշակվի այնպես, որ այն բոլոր թիրախային լսարանների կողմից ապակոդավորվի ուղարկողի համար ցանկալի ձևով։ Մեր մարքեթինգի բաժինը զբաղվում է հենց դրանով․ գտնում է հաճախորդների հաղորդագրությունները կոդավորելու համար ճիշտ բառեր ու խորհրդանիշներ՝ որոնք թիրախային լսարանի կողմից կապակոդավորվեն այնպես, ինչպես ի սկզբանե պլանավորված էր։
Կարող ենք հպարտորեն նշել, որ Բրեվիսն իրականացնում է միջնորդի դեր մարդկանց և բիզնեսների, կառավարությունների, կազմակերպությունների, հանրային դեմքերի և այլ միավորների միջև, որոնք ցանկանում են հաղորդակցվել իրենց լսարանների հետ։ Ահա թե ինչու է Բրեվիսը տոնում «ապակոդավորման և կոդավորման» 15 տարիները։

15 տարիների ամփոփումը
15 տարիների 5 դասերը
Նախապատրաստական փուլ
15-ի ճանապարհին․․․ վայելելով նախապատրաստական աշխատանքների ամեն վայրկյանը