Հանրային կարծիքի և շուկայի հետազոտություն
Մենք կարևորում ենք հետազոտության վրա հիմնված որոշումների կայացումը։ Մեր յուրաքանչյուր նախագծի հիմքում դնում ենք գիտելիքի և լավագույն օրինակների վրա հիմնված եզակի փորձառություն։
Ինչով ենք մենք զբաղվում
Մենք տրամադրում ենք հասարակությունում և առանձին շուկաներում տեղի ունեցող զարգացումների համակողմանի և մանրակրկիտ վերլուծություն։
Մեր արժեհամակարգի համաձայն՝ մենք անում ենք առավելագույնը՝ հաճախորդներին տրամադրելու հնարավոր ամբողջական տվյալներն ու դրանց վերլուծությունը։
Մենք իրականացնում ենք հանրային կարծիքի և շուկաների համակողմանի հետազոտություն՝ կիրառելով թե՛ քանակական, թե՛ որակական մեթոդներ։
Հիմնական գործիքակազմը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալով.
— Համակարգչային օժանդակությամբ հեռախոսային հարցումներ (CATI)
— Համակարգչային օժանդակությամբ դեմ առ դեմ հարցումներ (CAPI)
— Վեբ հարցումներ (CAWI)
— Ֆոկուս խմբային քննարկումներ (FGD)
— Որակական հարցազրույցներ
— Գաղտնի գնորդ (MS)
Մտավոր սեփականություն
Բրեվիսի փորձագետները մշակել են տարբեր ուսումնասիրություններում կիրառվող մի շարք հետազոտական մոդելներ, որոնք ՀՀ-ում գրանցված են որպես ընկերության մտավոր սեփականություն։
ElectRa մոդել
Ընտրությունների արդյունքների կանխատեսում՝ մշակված հատուկ Հայաստանի համար
GS ինդեք
Հայաստանում կառավարության գործունեության բազմաչափ գնահատում
QL ինդեքս
Հայաստանում կյանքի որակի վերլուծություններ՝ ըստ ժամանակային շարքերի
CNA մոդել
Հայաստանում համայնքի կարիքների գնահատում
BCC մոդել
Վարքաբանական փոփոխությունների վրա ազդող հաղորդակցական մեթոդների վերլուծություն
Պորտֆոլիո
Մենք աշխատել ենք Հայաստանի առաջատար ընկերությունների հետ և իրականացրել եզակի նախագծեր։