Բրեվիսի

Մասին

Մենք զբաղվում ենք տվյալների հավաքմամբ, վերլուծությամբ, և մարքեթինգային հաղորդակցությամբ՝ օգնելով մեր հաճախորդներին հասկանալ իրենց թիրախային լսարանի առանձնահատկությունները և ապահովել առաջընթաց։

Մեր պատմությունը

2006-ից բազմակողմանի գործունեություն ծավալելով՝ մենք մշակում ենք բիզնեսի ռազմավարություններ, առաջարկում լուծումներ, հաճախորդներին տրամադրում խորհրդատվություն՝ հիմնվելով հետազոտական տվյալների վրա։

Մենք արհեստավարժորեն իրականացնում ենք հանրային կարծիքի ուսումնասիրություն և մարքեթինգային հաղորդակցություն՝ օգնելով որոշում կայացնողներին և գործարարներին գնահատել, ձևավորել ու զարգացնել անձի և (կամ) բրենդի դրական հեղինակությունը։

Ունենալով շուրջ 15 տարվա մասնագիտական փորձառություն՝ հաջողությամբ իրականացրել ենք ավելի քան 400 ծրագիր տարբեր ոլորտներում՝ պետական կառավարում, ՏՏ, հանքարդյունաբերություն,  գյուղատնտեսություն, ֆինանսներ, հեռահաղորդակցություն, կրթություն, առողջապահություն և այլն։

Մեր մասնագիտական խորհրդատվությունը հիմնվում է հետազոտական թիմի տվյալների վրա, որոնց գաղտնիությունը երաշխավորվում է ընկերության կորպորատիվ էթիկայով և տվյալների պահպանման ժամանակակից լուծումներով։ Մեր ընկերությունն իր ոլորտում նորարարական ալիքի ստեղծողներից է:

Մեր փորձառու մասնագետներն ընդլայնում են իրենց ոլորտի սահմանները նոր մեթոդաբանությունների, մոտեցումների, ստեղծարարության և գնահատման տեխնոլոգիաների միջոցով, ինչն էլ նպաստում է մեր հաճախորդների հաջողությանը։

2006-ից բազմակողմանի գործունեություն ծավալելով՝ մենք մշակում ենք բիզնեսի ռազմավարություններ, առաջարկում լուծումներ, հաճախորդներին տրամադրում խորհրդատվություն՝ հիմնվելով հետազոտական տվյալների վրա։

Մենք արհեստավարժորեն իրականացնում ենք հանրային կարծիքի ուսումնասիրություն և մարքեթինգային հաղորդակցություն՝ օգնելով որոշում կայացնողներին և գործարարներին գնահատել, ձևավորել ու զարգացնել անձի և (կամ) բրենդի դրական հեղինակությունը։

Ունենալով շուրջ 15 տարվա մասնագիտական փորձառություն՝ հաջողությամբ իրականացրել ենք ավելի քան 400 ծրագիր տարբեր ոլորտներում՝ պետական կառավարում, ՏՏ, հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն,

ֆինանսներ, հեռահաղորդակցություն, կրթություն, առողջապահություն և այլն։

Մեր մասնագիտական խորհրդատվությունը հիմնվում է հետազոտական թիմի տվյալների վրա, որոնց գաղտնիությունը երաշխավորվում է ընկերության կորպորատիվ էթիկայով և տվյալների պահպանման ժամանակակից լուծումներով։ Մեր ընկերությունն իր ոլորտում նորարարական ալիքի ստեղծողներից է:

Մեր փորձառու մասնագետներն ընդլայնում են իրենց ոլորտի սահմանները նոր մեթոդաբանությունների, մոտեցումների, ստեղծարարության և գնահատման տեխնոլոգիաների միջոցով, ինչն էլ նպաստում է մեր հաճախորդների հաջողությանը։

Our Story

Մեր սկզբունքները

Թիմերը, որոնք կիսում են ընդհանուր սկզբունքներ, հասնում են լավագույն արդյունքի։ 

Եղիր հավեսով

Մենք մրցունակ պրոֆեսիոնալներ ենք, որոնք թույլ չեն տալիս մասնագիտական միջավայրին սահմանափակել իրենց ազատությունը։ Մենք ապրում ենք լիարժեք կյանքով և վայելում յուրաքանչյուր պահը։

Եղիր նախաձեռնող

Մենք երազողներ ենք, ովքեր ոչ միայն մտածում են այսօրվա մասին, այլև կերտում են ապագան։

Կոտրիր սահմանները

Մենք ձգտում ենք կոտրել ստեղծագործականության, ճշգրտության և արդյունավետության սահմանները։

Ընդունիր մարտահրավերները

Մեր նպատակն է հասնել դրական փոփոխությունների։ Մենք ընդունում ենք մարտահրավերները, քանի որ հենց դրանք են հանգեցնում ցանկալի փոփոխության։

Աջակցիր ուրիշներին

Մենք խրախուսում ենք մեր աշխատակիցներին օգնել ուրիշներին և նպաստել յուրաքանչյուրի աճին, ինչը կհանգեցնի մեր մասնագիտական ոլորտի զարգացմանը։

Պահպանիր գաղտնիությունը

Մենք երաշխավորում ենք ձեր տվյալների ապահովությունն ու անվտանգությունը։ Մենք պրոֆեսիոնալներ ենք, ովքեր արժևորում են իրենց հաճախորդների գաղտնիությունը։

Մեր արժեքները

Պրոֆեսիոնալիզմ

Պրոֆեսիոնալիզմը մեր ընկերության անկյունաքարն է։ Մենք մեծապես կարևորում ենք հաճախորդների համար հնարավոր լավագույն արդյունքին հասնելը։ Մենք բծախնդիր ենք և ուշադիր ամեն մանրուքի նկատմամբ. հենց մանրուքներում է դրսևորվում պրոֆեսիոնալիզմը։

Նորարարություն

Մենք արժևորում ենք նորարարական մոտեցումներն ու մեթոդաբանությունները։ Նորարարությունն ու կաղապարներից դուրս մտածողությունը խրախուսվում են մեր ընկերությունում, և հենց դա է օգնում ստեղծել թրենդներ։

Ճշգրտություն

Ճշգրտությունը կենսական սկզբունք է մեզ համար։ Մենք համոզված ենք, որ տվյալների ճշգրիտ վերլուծությունն ու կիրառումը բիզնեսի զարգացման ամենաէական գործոններն են։

Values

Մեր էթիկան

Բրեվիսը, ի դեմս բոլոր աշխատակիցների, պարտավորվում է պահպանել հետևյալ մոտեցումները

Շահերի բախման բացառում

Մեր ընկերության աշխատակիցները երբևէ չպետք է ներգրավվեն այնպիսի գործողություններում, որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի կերպով կասկածի տակ դնել ընկերության վստահելիությունն ու անաչառությունը:

Քաղաքական անկողմնակալություն

Բրեվիսը և նրա բոլոր աշխատակիցները ուղղակի կամ անուղղակի կերպով չպետք է օժանդակեն որևէ քաղաքական ուժի, շարժման կամ կազմակերպության: Բացի այդ, ընկերությունը նաև խստիվ արգելում է ընկերության կառավարման թիմին լինել կուսակցության անդամ, նույնիսկ եթե  դա նրանց անձնական՝ աշխատանքի շրջանակից դուրս, գործունեության մասն է:

Աշխատանքի ամբողջականություն

Նախագծերն իրականացնելիս, լինի դա հետազոտություն, խորհրդատվություն, մարքեթինգային ռազմավարություն, թե այլ ծառայություն, մեր աշխատանքի որակն ու ճշգրտությունը երաշխավորվում են թափանցիկության և կրկնակի ստուգման սկզբունքներով։ Մենք պարտավորվում ենք ներկայացնել նախագծերում կիրառվող մեթոդաբանությունը և գործիքակազմը՝ ապահովելով աշխատանքի ամբողջականությունը:

ԿՍՊ

Բրեվիսը պատասխանատու է ոչ միայն իր բիզնեսի, այլև մասնագիտական շուկայի զարգացման ու առաջընթացի համար։

Մեր ռազմավարությունը պարզ է՝ նպաստել մեր մասնագիտական հանրության զարգացմանը՝ իրականացնելով ծրագրեր ու միջոցառումներ, որոնք նպատակ ունեն օգնելու տաղանդավոր անհատներին հասնել նոր մասնագիտական բարձունքների։

Մեր հաճախորդները

Մենք հավատում ենք, որ հաճախորդն ունի ավելիի կարիք, քան պարզապես ծառայություն մատուցողն է. նրան հարկավոր է երկարաժամկետ գործընկեր, ով կօգնի հնարավոր դարձնել նույնիսկ անհնարինը։ Մենք կիրառում ենք լավագույնը, որ կա գիտության մեջ, տեխնոլոգիաներում, գիտելիքում, նորարարություններում՝ մատուցելու հաճախորդի կարիքներին համապատասխան ծառայություններ։ Առավել կարևորը մեզ համար ճիշտ մեթոդաբանություն ու գործիքակազմ գտնելն ու կիրառելն է՝ տալով հաճախորդին այն, ինչի կարիքն ունի և երբ դրա կարիքն ունի։