Հայաստանում վերջին տարիներին շատերն են նշում գիրք նվիրելու օրը։ Իսկ հետաքրքիր է՝ հայաստանցիների քանի՞ տոկոսն է առհասարակ տպագիր գիրք կարդում։ Բրեվիսի հետազոտության արդյունքում պարզվել է, որ տպագիր գիրք կարդում է հայաստանցիների 32.8%-ը։ Ընդ որում՝ ընթերցասեր կանանց թիվը գրեթե 2 անգամ գերազանցում է տղամարդկանց թվին, համապատասխանաբար՝ 41.9% և 23.4%։ Ամեն օր գիրք կարդում է հայաստանցիների 9%-ը։ Այս տվյալով ևս կանայք առաջատարն են՝ 12% ընդդեմ տղամարդկանց 5%-ի։
Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2023. Հայաստանի առկա բնակչություն
Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար, Բրեվիսի կողմից վերջերս իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրությունը, ստեղծում է Հայաստանի բնակիչների կարծիքների և տեսակետների նշանակալի պատկեր։ Հարցումը անցկացվել