Ժամանակակից արագ և դինամիկ զարգացող շուկայում և, ընդհանրապես, առօրյա բիզնես գործունեության մեջ առաջնային է տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու ունակությունը, իսկ բիզնես ոլորտի համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենաշատ հետազոտություններ իրականացրած ընկերություններն ամենաարագն են աճ գրանցում
Դիտարկենք մի քանի իրավիճակ.
- Դու ընկերության ղեկավար ես և պլանավորում ես մեծ ներդրում անել նոր շուկա մտնելու համար:
- Դու ապրանքի մշակող ես և փորձում ես առկա միտումներին համահունչ լուծում գտնել։
- Դու բիզնեսի խորհրդատու ես և բիզնեսը վերագործարկելու կամ զարգացնելու խորհուրդներ ես տալիս։
- Դու բրենդ մենեջեր ես և մշակում ես ռեբրենդինգի ռազմավարություն։
- Դու ձեռնարկատեր ես և փորձում ես միջավայր ստեղծել խոշոր ներդրողներից գումար ստանալու համար։
- Դու սեփականատեր ես և ներդրումների համար շահութաբեր շուկա ես փնտրում։
Նշված բոլոր դեպքերում կարող ես օգտագործել քո նախկին փորձը, մասնագիտական կրթությունը կամ ինտուիցիան։ Սակայն որպեսզի երաշխավորված արդյունքի հասնես, անհրաժեշտ են բարձր հավաստիությամբ տվյալներ և վերլուծություններ՝ որոշումների կայացման գործընթացում շուկայի վերաբերյալ ամբողջական պատկերացում ունենալու համար։
Մարկեթինգն առանց շուկայի հետազոտության նման է փակ աչքերով մեքենա վարելուն։
Դեն Զառռելա
Սխալ քայլը կարող է հանգեցնել լրջագույն հետևանքների թե՛ կարիերայի, թե՛ ընկերության գործունեության առումով: Մերօրյա շուկայում առկա կատաղի մրցակցության պայմաններում սխալվելու թույլատրելի շեմը շատ փոքր է, իսկ առանց հիմնավոր վերլուծությունների սխալ ենթադրությունների վրա հիմնվելը կարող է ճակատագրական լինել: Շուկայի որակյալ հետազոտությունները կարող են մեծապես նվազեցնել այս ռիսկերը` օգնելով ստուգել վարկածները, հաստատել ենթադրությունները և վստահությամբ առաջնորդվել որոշումների կայացման գործում:
Ձեր ամենադժգոհ հաճախորդը, ձեր գիտելիքի լավագույն աղբյուրն է։
Բիլ Գեյթս
Համաշխարհային բիզնեսի անկայուն միջավայրում միայն կանխատեսելը բավարար չէ։ Առաջադեմ կազմակերպություններն օգտագործում են ճշգրիտ տվյալներ և որակական տեղեկություններ բիզնեսի գործունեության վերաբերյալ. օրինակ՝ բացահայտում են հաճախորդների գոհունակության վրա ազդող գործոնները և բացթողումները, որոնցից մրցակիցները կարող են օգուտ քաղել: Խոր վերլուծություններն օգտագործվում են առավելապես որոշումներ կայացնելիս. այս դեպքում անկախ և մասնագիտական ընկերության կողմից իրականացված շուկայի հետազոտությունը լավագույն լուծումն է յուրաքանչյուր բիզնեսի համար։ Հետազոտությունների շնորհիվ կարելի է առավել խելամիտ ներդրումներ կատարել այն շուկաներում, որոնք շարունակում են աճել՝ վերանայելով ավելի ցածր պահանջարկ ունեցող շուկաների ներդրումները:
Շուկայի հետազոտությունները կարող են բիզնեսի համար բացահայտել՝
- նորագույն միտումներն ու գործիքակազմը,
- զարգացող մրցակիցներին,
- սպառողների փոփոխվող նախասիրությունները,
- սոցիալ-տնտեսական փոփոխությունները,
- շուկայի աճող և նվազող միտումները,
- պոտենցիալ նոր գործընկերներին և մատակարարներին,
- ապրանքների զարգացման նոր հնարավորությունները։
Ընդհանրացնելով՝ նշենք, որ բիզնեսում օպտիմալ որոշումներ կայացնելն ավելի հեշտ և հիմնավոր է, երբ ունես վստահելի ցուցանիշներ, որոնք կհիմնավորեն քո ռազմավարության արդյունավետությունը:
Բիզնեսի առաջընթաց ապահովող հետազոտությունները ստորև․
- Շուկայի հետազոտություն,
- Բրենդի հետազոտություն,
- Մրցակիցների համեմատական հետազոտություն,
- Շուկայի և սպառողների սեգմենտավորում,
- Ապրանքի/ծառայության թեստավորում և գնահատում,
- Սպառողների գոհունակության հետազոտություն,
- Անձնակազմի արդյունավետության հետազոտություն,
- Աշխատակիցների գոհունակության հետազոտություն: