Արդեն գոյություն չունեցող Երիտասարդական պալատը Երևանի ամենասիրելի խորհրդանիշների շարքում է

Բրեվիսի հետազոտության արդյունքում փորձել ենք պարզել՝ որն է մայրաքաղաքի խորհրդանիշն ըստ երևանաբնակների։

Մայրաքաղաքի բնակիչների 18.9%-ի համար այժմյան Երևանի գլխավոր խորհրդանիշը Օպերայի և բալետի թատրոնի շենքն է՝ քաղաքի այցեքարտը։ Հաջորդում են Կասկադը (12,2%), Հանրապետության հրապարակը (11,4%), Մատենադարանը (7,1%)։ Երևանի խորհրդանիշների թվին է դասվել նաև Երևանի 2800-ամյակին նվիրված նորակառույց այգին (ըստ 7.2%-ի), որը, ինչպես նշել էինք այս շարքի նախորդ հոդվածներից մեկում, երևանաբնակների ամենասիրելի այգին է։

 

Հարցվողներին խնդրել ենք նաև նշել Երևանի խորհրդային շրջանի խորհրդանիշները։ Մայրաքաղաքի բնակիչների հիշողության մեջ դեռ պահպանվում է Երիտասարդական պալատը, որը հարցվածների 24,6%-ը համարում է խորհրդային Երևանի սիմվոլ։ Երկրորդ տեղում Հանրապետության հրապարակն է (10%), որին հաջորդում է Օպերայի և բալետի թատրոնի շենքը՝ հարակից տարածքով (9,5%): Մարզահամերգային համալիրը (6,6%) և «Մայր Հայաստան» հուշարձանը (4%) եզրափակում են խորհրդային սիմվոլների հնգյակը։ Հավելենք նաև, որ հարցվածների 2,5%-ը որպես խորհրդային Երևանի խորհրդանիշ է նշել Լենինի արձանը։

Որպես Երևանի խորհրդանիշ նշվել են ոչ միայն նյութական արժեքներ, ինչպիսիք են շինությունները (25,7%), վայրերը (17,7%) և արձանները (12,6%), այլև ոչ նյութական, ինչպես օրինակ՝ հնությունը (1.4%),  հյուրասիրությունը (1.2%), բարությունն ու սերը (0.8%), տոներն ու փառատոները (0.1%):

Երևան2801 շարքի մյուս հոդվածները


Հեղինակ

Breavis

Կարդացեք նաև․․․

Breavis Web

Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2023. Հայաստանի առկա բնակչություն

Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար, Բրեվիսի կողմից վերջերս իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրությունը, ստեղծում է Հայաստանի բնակիչների կարծիքների և տեսակետների նշանակալի պատկեր։ Հարցումը անցկացվել

Breavis Blog1 3

Էներգաարդյունավետությունը բազմաբնակարան շենքերում. հետազոտություն Հայաստանում

Կայուն ապագա ապահովելու մեր շարունակական ձգտման գործում կարևոր է հասկանալ բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարելավման ներուժը: Բրեվիսը ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում 2023 թ. հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում

Breavis Blog3

Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2022 հուլիս. Հայաստանի առկա բնակչություն

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից վերջերս ֆինանսավորված նախաձեռնության շրջանակներում Բրեվիսն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար։ Հետազոտությունն իրականացվել է