ԲՐԵՎԻՍ-ի Հետազոտությունների բաժնի ղեկավար Հասմիկ Առաքելյանը հյուրընկալվել էր ԱրՊՀ-ում

«Բրեվիս» ընկերության Հետազոտությունների բաժնի ղեկավար Հասմիկ Առաքելյանը մարտի 1-ին Արցախի պետական համալսարանում անց է կացրել «Հանրային կարծիքի ուսումնասիրության կարևորությունն ու չափման մեթոդները» թեմայով դասախոսություն-քննարկում։ Համալսարանի ուսանողներից ու պրոֆեսորադասախոսական կազմից բացի, քննարկմանը ներկա էին նաև ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի օգնական Անուշ Ղավակյանը։

Խոսելով հանրային կարծիքի ուսումնասիրության դերի մասին՝ Հասմիկը շեշտ է դրել ոլորտի վերաբերյալ տեսական գիտելիքներին զուգահեռ ուսանողների գործնական հմտությունների զարգացման անհրաժեշտության վրա․ «Ուսանողները, որպես կանոն, միայն տեսական գիտելիքներ են ունենում և պրակտիկ դաշտում այդ ամենը կիրառելու համար անգամ չեն ստանում անհրաժեշտ տեսլականը»։

Այս համատեքստում մեր կողմից կարևորվում են նմանատիպ դասընթացներն ու քննարկումները, որոնց շնորհիվ փորձառու մասնագետները հնարավորություն են ստանում ուղղորդելու քննարկման մասնակիցներին՝ ցույց տալով տեսական գիտելիքների օգտագործման ուղղությունները։


Հեղինակ

Breavis

Կարդացեք նաև․․․

Breavis Web

Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2023. Հայաստանի առկա բնակչություն

Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար, Բրեվիսի կողմից վերջերս իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրությունը, ստեղծում է Հայաստանի բնակիչների կարծիքների և տեսակետների նշանակալի պատկեր։ Հարցումը անցկացվել

Breavis Blog1 3

Էներգաարդյունավետությունը բազմաբնակարան շենքերում. հետազոտություն Հայաստանում

Կայուն ապագա ապահովելու մեր շարունակական ձգտման գործում կարևոր է հասկանալ բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարելավման ներուժը: Բրեվիսը ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում 2023 թ. հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում

Breavis Blog3

Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2022 հուլիս. Հայաստանի առկա բնակչություն

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից վերջերս ֆինանսավորված նախաձեռնության շրջանակներում Բրեվիսն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար։ Հետազոտությունն իրականացվել է