Աշխարհի զարգացած երկրներում միայնակ մարդկանց թիվը կայուն կերպով աճում է: Ամուրիները հաճախ են նշում, որ խուսափում են պատասխանատվությունից՝ համարելով միայնակ կյանքն ավելի անհոգ և հետաքրքիր։ Ըստ Բրեվիսի վերջին հետազոտության տվյալների` Հայաստանում չափահաս բնակչության մոտ 15%-ը ամուսնացած չէ։ Ինչպես և ակնկալվում էր, տարիքի մեծացմանը զուգահեռ ամուրիների տոկոսը փոքրանում է․ 18-30 տարիքային խմբում ամուրիներն ամենամեծ տոկոսն են կազմում՝ 55․2%-ը, 31-45 տարեկանների շրջանում՝ 9.7%-ը, 46-60 տարեկան մարդկանց 6․2%-ն են չամուսնացած, իսկ 61-ից բարձր տարիքում իրենց կողակցին չեն գտել միայն 2․2%-ը։
Հետաքրքրական է, որ էական տարբերություններ չեն արձանագրվել մայրաքաղաքային, քաղաքային և գյուղական համայնքներում ամուրիների տոկոսային պատկերում (տե՛ս ստորև ինֆոգրաֆիկայում)։