
Բրեվիսի հերթական հետազոտությունը միտված էր պարզելու, թե մեր երկրում ֆեյսբուքյան օգտատերերն ինչ պարբերականությամբ են գրանցվել սոցիալական ցանցում՝ ըստ տարեթվերի։
Վերջին երեք տարիների տվյալների ամփոփումից պարզ է դարձել, որ եթե 2017 թ. Ֆեյսբուքում գրանցվել է հարցվածների 9,8%-ը, ապա 2018 թ. այդ թիվը զգալի աճել է՝ հասնելով 17,3%-ի։ Այս տարվա ցուցանիշը մարտ ամսվա դրությամբ դեռևս 6,2% է։
Հարցումները ցույց են տալիս նաև, որ.
- սկսած 2005 թ. Ֆեյսբուքում գրանցվածների թիվը տարեցտարի աճել է, և անկում չի գրանցվել,
- ներկայումս Հայաստանի բնակչության կեսից ավելին՝ 54,7%-ը, Ֆեյսբուք սոցիալական ցանցի փաստացի օգտատեր է։