2020 թվականի սեպտեմբերին Միջազգային հանրապետական ինստիտուտը (ՄՀԻ) հարցում է անցկացրել ամբողջ Հայաստանում՝ հասկանալու համար երկրում կանանց քաղաքական մասնակցության և ընտանեկան բռնության վերաբերյալ հանրային տրամադրությունները: Հետազոտության արդյունքները պետական պաշտոնյաներին, քաղաքական կուսակցություններին և քաղաքացիներին տրամադրում են անհրաժեշտ պատկերացումներ այս խնդիրների վերաբերյալ հանրության մտահոգություններին արդյունավետ լուծելում տալու համար:
Մեթոդաբանություն
Հետազոտությունը իրականացվել է Բրեվիսի («Այ Փի Էս Սի») կողմից Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար 2020 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում։
Տվյալները հավաքվել են հեռախոսային հարցումների մեթոդով՝ պատահական բջջային հեռախոսահամարներին զանգելու (RDD) եղանակով։ Ընտրանքը բաղկացած է 18 տարին լրացած 1,512 հարցվողից։ Տվյալների կշռումն իրականացվել է ըստ 11 տարածաշրջանային խմբերի, տարիքային խմբերի, սեռի և բնակավայրի տիպի: Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 կետային տոկոսը։ Պատասխանողների ընդհանուր թիվը կազմել է 27%։