Հետազոտության արդյունքները փաստում են, որ տարածքային և սահմանային խնդիրները հիմնական ազգային մտահոգություններն են | 2021 թվականի նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 5

Հետազոտությունը կատարվել է Բրեվիսի կողմից Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար, և ֆինանսավորվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից։

Մեթոդաբանությունը։ Հետազոտությունն իրականացվել է հեռախոսային հարցումների միջոցով։ Հարցվողներն ընտրվել են պատահական բջջային հեռախոսահամարներին զանգելու (RDD) եղանակով։ Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,512 ՀՀ քաղաքացիներից, որոնց մշտական բնակության վայրը Հայաստանն է։

Ժամանակահատված։ Հարցումն իրականացվել է 2021 թվականի նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում։

Թեմա։ Ազգային մտահոգությունները Հայաստանում և Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման ցանկությունը։

Հիմնական բացահայտումներ։ Հետազոտության համաձայն՝ տարածքային և սահմանային խնդիրները հայերի համար առաջնային են ազգային մտահոգությունների շարքում. հարցվածների 28%-ը դրանք նշել է որպես երկրի հիմնական խնդիրներ: Շեշտվում է նաև Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման մեծ ցանկությունը. հայերի 70%-ը կողմ է նման հարաբերությունների հաստատմանը, թեև՝ որոշակի նախապայմաններով։ Ավելին, հարցվածների շրջանում եղել են մարդիկ, որոնք կողմ են տարածաշրջանում նոր սահմանային տրանսպորտային ուղիների բացմանը։ Նրանց 35%-ը նշել է, որ Թուրքիայի հետ տրանսպորտային ուղիների բացումը կունենա դրական ազդեցություն տնտեսության վրա, իսկ 27%-ը արտահայտել է նույն կարծիքը Ադրբեջանի մասին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ամբողջական զեկույցում ՄՀԻ-ի պաշտոնական կայքում՝ «Ազգային մտահոգությունները Հայաստանում և Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման ցանկությունը»։


Հեղինակ

Breavis

Կարդացեք նաև․․․

Breavis Web

Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2023. Հայաստանի առկա բնակչություն

Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար, Բրեվիսի կողմից վերջերս իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրությունը, ստեղծում է Հայաստանի բնակիչների կարծիքների և տեսակետների նշանակալի պատկեր։ Հարցումը անցկացվել

Breavis Blog1 3

Էներգաարդյունավետությունը բազմաբնակարան շենքերում. հետազոտություն Հայաստանում

Կայուն ապագա ապահովելու մեր շարունակական ձգտման գործում կարևոր է հասկանալ բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարելավման ներուժը: Բրեվիսը ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում 2023 թ. հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում

Breavis Blog3

Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2022 հուլիս. Հայաստանի առկա բնակչություն

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից վերջերս ֆինանսավորված նախաձեռնության շրջանակներում Բրեվիսն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար։ Հետազոտությունն իրականացվել է