ՄՀԻ-ի հարցման արդյունքները ցույց են տալիս հասարակության շրջանում գոհունակություն խորհրդարանական ընտրություններից, անվտանգության շուրջ մտահոգություններ և շարունակաբար աճող աջակցություն COVID-19-ի պատվաստումներին

Երևան, Հայաստան – Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնի նոր համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս հասարակության դրական վերաբերմունքը վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, մտահոգությունները՝ կապված անվտանգության «փխրուն» բնույթի հետ և  COVID-19-ի դեմ պատվաստանյութերի օգնությամբ պայքարելու հետ կապված տարակուսանքի նվազումը։

Պատասխանելով հունիսի խորհրդարանական ընտրությունների մասին հարցին՝ հայերի 63%-ը նշել է, որ արդյունքները գոհացնող են։

«Ընտրությունների արդյունքներից գոհունակության նման բարձր մակարդակը ողջունելի զարգացում է ցանկացած ժողովրդավարության մեջ», – ասել է ՄՀԻ եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսը։ «Նման գոհունակությունը ստեղծում է տպավորություն, որ հունիսի խորհրդարանական ընտրություններն արտացոլում էին ժողովրդի կամքը»։

Այնուամենայնիվ, 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված անկայուն անվտանգային իրավիճակը շարունակում է լուրջ մտահոգություն առաջացնել: Պատասխանելով կառավարության կողմից առաջնային լուծում պահանջող խնդիրների մասին հարցին՝ հայաստանցիների 62%-ը նշել է, որ անվտանգության հետ կապված խնդիրների լուծումը համարում է գլխավոր երկու առաջնահերթություններից մեկը։

«Ադրբեջանի հետ ունեցած հակամարտությունից հետո Հայաստանի ժողովուրդը անվտանգության հետ կապված դեռ շատ անհանգստություններ ունի, և կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի բռնության վերսկսման վերաբերյալ ցանկացած մտավախություն վերացնելու համար», – ասել է Նիքսը:

Ինչ վերաբերում է համաճարակին` պատվաստանյութերի հետ կապված նախկին տարակուսանքն ու կասկածները նվազել են։ Ընդհանուր առմամբ, հայաստանցիների 48%-ը նշել է, որ արդեն պատվաստված է (8%) կամ նախատեսում է անպայման (13%) կամ հավանաբար (27%) պատվաստվել:

«COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում Առողջապահության նախարարությունը պետք է շարունակի հանրային իրազեկումը, որպեսզի ավելի մեծ թվով մարդկանց խրախուսի պատվաստվել », – ասել է Նիքսը:

Մեթոդաբանություն

Հետազոտությունն իրականացվել է ՄՀԻ Հարցումների հետազոտության կենտրոնի համար Բրեվիսի («Այ Փի Էս Սի») կողմից։ 

Տվյալները հավաքվել են 2021 թվականի հուլիսի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ Հայաստանի տարածքում։ Օգտագործվել է հեռախոսային հարցազրույցների մեթոդը, որի համար կիրառվել է պատահական բջջային հեռախոսահամարներին զանգելու (RDD) եղանակը։

Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող 1,504 քաղաքացուց, ։ Այն ներկայացնում է բջջային հեռախոսից օգտվելու հնարավորություն ունեցող բնակչությանը՝ այդպիսով դուրս թողնելով չափահասների մոտավորապես 1.2%-ին: 

Տվյալների կշռումն իրականացվել է համաձայն Հայաստանի վիճակագրական կոմիտեի 2018 թվականի տարեգրքի՝ ըստ 11 մարզի, տարիքային խմբերի, սեռի և բնակավայրի տիպի։ Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 կետային տոկոսն ամբողջ ընտրանքի համար` վստահության 95% մակարդակով։

Պատասխանողների ընդհանուր թիվը կազմել է 27%։ Կլորացման արդյունքում գծապատկերների թվերի գումարները կարող են հավասար չլինել 100%-ի։

Հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից։

Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։


Հեղինակ

Breavis

Կարդացեք նաև․․․

Breavis Web

Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2023. Հայաստանի առկա բնակչություն

Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար, Բրեվիսի կողմից վերջերս իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրությունը, ստեղծում է Հայաստանի բնակիչների կարծիքների և տեսակետների նշանակալի պատկեր։ Հարցումը անցկացվել

Breavis Blog1 3

Էներգաարդյունավետությունը բազմաբնակարան շենքերում. հետազոտություն Հայաստանում

Կայուն ապագա ապահովելու մեր շարունակական ձգտման գործում կարևոր է հասկանալ բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարելավման ներուժը: Բրեվիսը ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում 2023 թ. հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում

Breavis Blog3

Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2022 հուլիս. Հայաստանի առկա բնակչություն

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից վերջերս ֆինանսավորված նախաձեռնության շրջանակներում Բրեվիսն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար։ Հետազոտությունն իրականացվել է