2020 թվականի օգոստոսին Միջազգային հանրապետական ինստիտուտը (ՄՀԻ) անցկացրել է հարցում ամբողջ Հայաստանում՝ պարզելու հասարակական կարծիքը մարդու իրավունքների և ատելության խոսքի վերաբերյալ, հատուկ ուշադրություն դարձնելով սոցիալական մեդիային: Հետազոտության արդյունքները պետական պաշտոնյաներին, քաղաքական կուսակցություններին և քաղաքացիներին օգնում են պատկերացում կազմել հայաստանցիների առաջնահերթությունների մասին։
Մեթոդաբանություն
Հետազոտությունն իրականացվել է Բրեվիսի («Այ Փի Էս Սի») կողմից Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար 2020 թվականի օգոստոսի 15-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում։
Տվյալները հավաքվել են հեռախոսային հարցումների մեթոդով՝ պատահական բջջային հեռախոսահամարներին զանգելու (RDD) եղանակով։
Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,515 հարցվողից։ Տվյալների կշռումն իրականացվել է ըստ 11 տարածաշրջանային խմբերի, տարիքային խմբերի, սեռի և բնակավայրի տիպի: Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 կետային տոկոսը։ Պատասխանողների ընդհանուր թիվը կազմել է 23%։