Հեռախոսային հարցազրուցավար

Հրապարակման
ամսաթիվ

Phone call interviewer

Բրեվիս ընկերությունը (ներկայացված «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից) փնտրում է հեռախոսային հարցումներ իրականացնող հարցազրուցավարների։

ՊԱՇՏՈՆ՝ հեռախոսային hարցազրուցավար

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿ` պայմանագրային

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ` մշտական

ՎԱՅՐ` Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Բրեվիս ընկերությունը փնտրում է ճկուն, պատասխանատու և արդյունավետ հաղորդակցման հմտություններ ունեցող մասնագետների՝ միանալու մեր թիմին որպես հեռախոսային հարցազրուցավարներ։ Դուք կլինեք մեր հետազոտական թիմի կարևոր անդամ՝ իրականացնելով հեռախոսային հարցումներ պլանշետների միջոցով և նպաստելով սոցիոլոգիական ու հետազոտական նախագծերի հաջող իրականացմանը։

Աշխատանքային գրաֆիկը ճկուն է՝ օրական նվազագույնը 5-ժամյա ներգրավվածությամբ, ինչը հնարավորություն է տալիս համատեղել այս աշխատանքն ուսման կամ հիմնական աշխատանքի հետ։ Հեռախոսային հարցազրուցավարներն աշխատելու են մեր գրասենյակում, որը գտնվում է Երևան քաղաքում։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ` 

  • Մասնակցություն հետազոտական ծրագրերին,
  • Մասնակցություն ընկերության կողմից կազմակերպվող դասընթացներին,
  • Հեռախոսային հարցումների իրականացում մեր գրասենյակից,
  • Ընկերության կողմից սահմանված որակի ստուգման պահանջների պահպանում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (նաև՝ ուսանող),
  • Հաղորդակցման հմտություններ, սահուն և գրագետ խոսք,
  • Հայերենի գերազանց իմացություն (այլ լեզուների իմացությունը ցանկալի է),
  • Թիմում աշխատելու և համագործակցելու ունակություն,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Պատասխանատվություն, ճշտապահություն, ազնվություն, ճկունություն, արագ կողմնորոշվելու կարողություն։

ԲՐԵՎԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՐՊԵՍ ՀԱՐՑԱԶՐՈՒՑԱՎԱՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ՝

  • Բարձր վարձատրություն (վճարումն իրականացվում է բանկային փոխանցման միջոցով),
  • Ապահովագրություն (ապահովագրության տեսակն ընտրվում է ծրագրի առանձնահատկություններից ելնելով),
  • Ամբողջական դրույքով աշխատելու դեպքում՝ տրանսպորտով ապահովում,
  • Հնարավորություն աշխատելու երկար տարիների փորձ ունեցող մասնագետների հետ, որոնք կփոխանցեն իրենց գիտելիքն ու փորձը,
  • Մասնագիտական զարգացման ու կարիերայի առաջխաղացման հնարավորություն,
  • Մասնակցություն թիմային միջոցառումների, Ժամանակակից և հարմարավետ գրասենյակային պայմաններ։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ` Հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել կից հղմամբ հայտը` https://shorturl.at/bPFho (https://shorturl.at/bPFho): Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 10․10․2025թ։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները 15 աշխատանքային օրվա ընթացքում: Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք էլ. փոստի միջոցով։ Մաղթում ենք Ձեզ հաջողություն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Բրեվիսի աշխատանքային մոտեցումներից է անկողմնակալության ապահովումը, որի նպատակով Բրեվիսի հետ համագործակցող բոլոր աշխատակիցները պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն՝ ուղղակի կամ անուղղակի կերպով հարցումների վերջնական արդյունքների վրա չազդելու համար: