Սոցիալական ցանցերի մասնագետ

Հրապարակման
ամսաթիվ

Socialakan

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ`  Ամբողջ դրույք

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ` Մշտական

ՎԱՅՐ` Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Մենք փնտրում ենք թրենդներին ծանոթ և սոցիալական մեդիայի գործիքակազմին գերազանց տիրապետող սոցիալական մեդիայի մասնագետ (սոցիալական մեդիա մարքեթինգ) ՝ կրեատիվ կոնտենտի ստեղծման համար։ Վերջինս պարտավոր է աջակցել Ընկերության և Ընկերության պատվիրատուների թվային հարթակների ռազմավարության մշակման և կազմակերպման գործընթացին, ունենալ մասնակցություն սոցիալական մեդիա արշավների կազմակերպման հարցում և իրականացնել այդ արշավների տվյալների վերլուծություն։ Իսկ այդ վերլուծության հիման վրա՝ հանդես գալ առաջարկներով։ Սոցիալական մեդիայի մասնագետը հաշվետու է մարքեթինգային հաղորդակցության պատասխանատուին:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Աջակցել Ընկերության և Ընկերության պատվիրատուների սոցիալական մեդիա ռազմավարությունների մշակմանն ու կազմակերպմանը,
  • Կազմակերպել սոցիալական հարթակներում առաջխաղացում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հարթակի պահանջներն ու տեխնիկական նկարագիրը,
  • Հանդես գալ նորարարական առաջարկներով, որոնք կօգնեն հասնել Ընկերության կամ Ընկերության պատվիրատուների կողմից սահմանված նպատակներին,
  • Աջակցել սոցիալական մեդիա հարթակների վիճակագրական տվյալների հավաքագրման, ուսումնասիրման և վերլուծության իրականացման գործընթացին,
  • Կազմել թվային հարթակներում գովազդային արշավների ծրագիր և իրականացնել այն,
  • Կարողանալ կազմել “marketing funnel”, որում կօգտագործվեն օրգանական և վճարովի միջոցներ,
  • Համագործակցել այլ մասնագետների հետ` հնարավոր սխալներն ու թերություններն արագ բացահայտելու և շտկելու պատրաստակամությամբ,
  • Ստանձնել այլ պարտականություններ, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ ողջամտորեն պահանջվել:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

  • Մարքեթինգի կամ հարակից գիտությունների բակալավրի որակավորում,
  • Առնվազն մեկ տարվա նմանատիպ աշխատանքային փորձ,
  • Ստեղծագործական մտածողություն և գործիքակազմի տիրապետում՝ թվային կոնտենտի ստեղծման համար (story, reel, TikTok),
  • Սոցիալական Մեդիա հարթակների գերազանց իմացություն,
  • Ինտերնետային մարքեթինգի և SEO հնարների տիրապետում,
  • Թվային մարքեթինգի թրենդներին հետևելու ցանկություն,
  • MS Office ծրագրերի իմացություն,
  • Adobe փաթեթի (Photoshop, Illustrator) համակարգչային ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • CMS համակարգերի (WordPress) լավ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
  • Գրավոր և բանավոր հայերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Համակարգչային գրագիտություն,
  • Ժամանակային խիստ սահմաններում աշխատելու ունակություն, միաժամանակ մի քանի ուղղությամբ աշխատելու հմտություն, ճկունություն,
  • Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն, հաղորդակցման և բանակցային հմտություններ,
  • Անընդհատ զարգացման (նաև ինքնազարգացման) ու բարելավման ցանկություն,  հետաքրքրասիրություն (curiosity)։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ` Համապատասխան թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել career@breavis.com էլ. հասցեով` «Առարկա» դաշտում նշելով «Սոցիալական մեդիայի մասնագետ»:

Կազմակերպությունը շնորհակալ է բոլոր հետաքրքրված անձանց, այնուամենայնիվ, հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: