«Կցանկանայի՞ք, արդյոք, ձեռք բերել նոր մասնագիտություն» հարցի պատասխանի հետքերով գնալիս Բրեվիսի հետազոտողները պարզել են, որ քաղաքային բնակավայրերում մարդիկ ավելի մոտիվացված են նոր գիտելիք, հմտություններ ձեռք բերելու և կարիերայում նոր ճանապարհ անցնելու հարցում, քան գյուղական համայնքներում։
Սակայն Երևանն ամենևին էլ առաջինը չէ. այն զիջում է Արմավիրի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերին։ Այս փաստը գուցե խոսում է մարդկանց զբաղվածության ցածր մակարդակի մասին։
Ցուցանիշով մյուս մարզերից հետ է մնում Տավուշը, ինչը գուցե պայմանավորված է մարզի՝ զբոսաշրջային գոտի լինելու և սպասարկման ոլորտում մեծապես ներգրավված լինելու հանգամանքով։