ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքի տեսակը՝ մշտական
Աշխատանքի ժամկետը՝ լրիվ դրույք
Վայրը` Երևան, ՀՀ
- ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ընդունարանի աշխատակիցը պատասխանատու է Ընդունարանի աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպելու, ընկերության այցելուներին դիմավորելու և ուղղորդելու, հեռախոսազանգերին պատասխանելու համար։ Նա աջակցում է ընկերության աշխատակիցներին, գլխավոր տնօրենին և ադմինիստրատիվ պատասխանատուին առօրյա աշխատանքների, հանդիպումների և այլ միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև գրասենյակային և ադմինիստրատիվ հարցերի լուծման ընթացքում։
- ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Տրամադրել տեղեկություններ Ընկերության գործունեության, մատուցվող ծառայությունների և թափուր աշխատատեղերի վերաբերյալ։
- Ընդունել և մշակել մուտքային հեռախոսազանգերը, պարզել դրանց բնույթը, տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ կամ փոխանցել համապատասխան մասնագետին։
- Ճշտել գրասենյակի այցելուների այցի նպատակը, տրամադրել նրանց անհրաժեշտ տեղեկություններ, անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան բաժին։
- Հաշվառել մուտքային և ելքային փաստաթղթերը, կառավարել մուտքային և ելքային նամակները։
- Գործնական հանդիպումների ժամանակ կազմակերպել հյուրասիրություն ընկերության գործընկերների և այցելուների համար։
- Վերահսկել քարտանցագրային համակարգի և վերելակի աշխատանքը, առաջացած խնդիրների դեպքում ժամանակին տեղեկացնել պատասխանատու անձանց։
- Աջակցել հավաքագրումների, թրեյնինգների և այլ ներքին միջոցառումների կազմակերպմանը (մասնակիցների գրանցում, անհրաժեշտ նյութերի նախապատրաստում, հյուրասիրություն և ընթացիկ ադմինիստրատիվ հարցերի լուծում)։
- Հետևել գրասենյակային պարագաների, գրենական պիտույքների, խոհանոցային և այլ անհրաժեշտ նյութերի առկայությանը, ժամանակին տեղեկացնել դրանց համալրման անհրաժեշտության մասին։
- Իրականացնել պաշտոնի շրջանակներում իրեն վերապահված այլ ադմինիստրատիվ և կազմակերպչական գործառույթներ, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ ողջամտորեն պահանջվել։
- ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
- Բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- MS Office փաթեթի (մասնավորապես՝ Word, Excel) գերազանց իմացություն,
- Միաժամանակ մի քանի գործառույթ իրականացնելու կարողություն,
- Նախաձեռնողականություն և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Թիմում աշխատելու և տարբեր աշխատակիցների հետ արդյունավետորեն համագործակցելու հմտություններ։
Համապատասխան թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականներն (CV) ուղարկել career@breavis.com էլ. հասցեով` «Առարկա» դաշտում նշելով «Ընդունարանի աշխատակից»:
Կազմակերպությունը շնորհակալ է բոլոր հետաքրքրված անձանց։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: