Դեմ առ դեմ Հարցազրուցավար                    

Հրապարակման
ամսաթիվ

Hiring 03

Բրեվիս ընկերություն (ներկայացված «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» Քաղաքական և Սոցիոլոգիական Խորհրդատվությունների Ինստիտուտի կողմից) փնտրում է Հարցազրուցավար                                        

ՊԱՇՏՈՆ` Հարցազրուցավար

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ`  Պայմանագրային  

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Հետազոտական նախագծի շրջանակում Բրեվիս ընկերությունը փնտրում է  ճկուն, պատասխանատու և արդյունավետ հաղորդակցման հմտություններ ունեցող անձանց՝ միանալու մեր թիմին որպես հարցազրուցավարներ Երևան քաղաքում գտնվող սուպերմարկետների հարակից տարածքներում սպառողների հետ դեմ առ դեմ հարցումներ իրականացնելու համար: 

Հարցումներն իրականացվելու են պլանշետների միջոցով։ Նախագիծը տևելու է 5-10 օր, որի ընթացքում հարցազրուցավարներն ապահովելու են օրական 3-4 ժամյա  ներգրավվածություն։ Աշխատանքի ճկունությունը և գրաֆիկը թույլ է տալիս այն համատեղել ուսման կամ այլ աշխատանքի հետ։ 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ` 

  • Իրականացնել սպառողների հետ հարցումներ Երևան քաղաքում 
  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերպվող երկօրյա դասընթացներին և վերապատրաստումներին, որոնք տեղի են ունենալու «Բրեվիս» ընկերության գրասենյակում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
  • Մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն, գրագետ խոսք և լսելու ունակություն 
  • Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
  • Տեղանքում կողմնորոշվելու ունակություն 
  • Թիմային աշխատանքի հմտություններ 
  • Պատասխանատվության զգացում, ճշտապահություն, ազնվություն, աշխատանքին նվիրվածություն:

ԲՐԵՎԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՐՊԵՍ ՀԱՐՑԱԶՐՈՒՑԱՎԱՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ՝

  • Աշխատանք երկար տարիների փորձ ունեցող մասնագետների հետ, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով 
  • Կարիերայի առաջխաղացման հնարավորություն
  • Լավագույն հարցազրուցավարներին կընձեռնվի հնարավորություն մասնակցելու ընկերության կողմից իրականացվող մյուս հետազոտական նախագծերին

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ` Հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել կից հայտը՝ https://shorturl.at/M9e0O մինչև 02112025թ-ը։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները 5 աշխատանքային օրերի ընթացքում: Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք էլ․ հասցեի միջոցով։ 

Բրեվիսի թիմը մաղթում է Ձեզ հաջողություն: