Բրեվիս ընկերություն (ներկայացված «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» Քաղաքական և Սոցիոլոգիական Խորհրդատվությունների Ինստիտուտի կողմից) փնտրում է
Հարցազրուցավար
ՊԱՇՏՈՆ` Հարցազրուցավար
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ` Պայմանագրային
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Հետազոտական նախագծի շրջանակում Բրեվիս ընկերությունը փնտրում է ճկուն, պատասխանատու և արդյունավետ հաղորդակցման հմտություններ ունեցող անձանց՝ միանալու մեր թիմին որպես հարցազրուցավարներ Երևան քաղաքում գտնվող սուպերմարկետների հարակից տարածքներում սպառողների հետ դեմ առ դեմ հարցումներ իրականացնելու համար:
Հարցումներն իրականացվելու են պլանշետների միջոցով։ Նախագիծը տևելու է 5-7 օր, որի ընթացքում հարցազրուցավարներն ապահովելու են օրական 3-4 ժամյա ներգրավվածություն։ Աշխատանքի ճկունությունը և գրաֆիկը թույլ է տալիս այն համատեղել ուսման կամ այլ աշխատանքի հետ։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
- Իրականացնել սպառողների հետ հարցումներ Երևան քաղաքում
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպվող երկօրյա դասընթացներին և վերապատրաստումներին, որոնք տեղի են ունենալու «Բրեվիս» ընկերության գրասենյակում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
- Մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն, գրագետ խոսք և լսելու ունակություն
- Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
- Տեղանքում կողմնորոշվելու ունակություն
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Պատասխանատվության զգացում, ճշտապահություն, ազնվություն, աշխատանքին նվիրվածություն:
ԲՐԵՎԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՐՊԵՍ ՀԱՐՑԱԶՐՈՒՑԱՎԱՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ՝
- Աշխատանք երկար տարիների փորձ ունեցող մասնագետների հետ, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով
- Ճանապարհածախսը կհոգա ընկերությունը
- Կարիերայի առաջխաղացման հնարավորություն
- Լավագույն հարցազրուցավարներին կընձեռնվի հնարավորություն մասնակցելու ընկերության կողմից իրականացվող մյուս հետազոտական նախագծերին
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ` Հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել կից հայտը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSccWw8CepL-VdMDd40e5NQGUNg0gnKIu12asBqd6iUlwjLcQQ/viewform?usp=publish-editor։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները 5 աշխատանքային օրերի ընթացքում: Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք էլ․ հասցեի միջոցով։
Բրեվիսի թիմը մաղթում է Ձեզ հաջողություն: