ԲՐԵՎԻՍ ընկերությունը փնտրում է որակի ստուգման կոորդինատորների, ովքեր կհամակարգեն հեռախոսազանգերի և տնայցերի միջոցով հարցումներ իրականացնող հարցազրուցավարների աշխատանքը, ինչպես նաև կիրականացնեն նրանց աշխատանքի որակի վերահսկում։
Աշխատանքային պարտականություններ
- Զուգայցի կամ հեռախոսային հարցման ընթացքում հետևել հարցազրուցավարի կողմից ընտրանքի ճիշտ պահպանմանը, հարցազրույցի անցկացմանը և իրականացնել որակի ընդհանուր ստուգում:
- Աշխատանքային օրվա վերջում որակի վերահսկման և բարելավման պատասխանատուին ներկայացնել յուրաքանչյուր հարցազրուցավարի գործունեության գնահատման թերթիկ:
- Կատարել հարցազրուցավարների տեղաբաշխում և աշխատանքների կազմակերպում մարզային ուղղությունների ժամանակ:
- Իրականացնել որակի վերահսկման նպատակով իրականացվող գործառույթներ` ըստ որակի վերահսկման և բարելավման պատասխանատուի կողմից ներկայացված ցուցումների:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, գրագետ խոսք և լսելու ունակություն
- Հայերենի գերազանց իմացություն (և՛ բանավոր, և՛ գրավոր)
- Կազմակերպչական հմտություններ
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Անձնային որակներ, ինչպիսիք են պատասխանատվությունը, ճշտապահությունը, ազնվությունը
Կոորդինատորից պահանջվում է
- Ծրագրերը միջինում տևում են 10 օր։ Անհրաժեշտ է, որ կոորդինատորները ներգրավված լինի առնվազն 7 ամբողջական օր։ Ամսվա կտրվածքով միջինում ունենում ենք 1-2 հետազոտական ծրագիր։
- Պետք է մասնակցի ընկերության կողմից կազմակերպվող 3-օրյա դասընթացներին և թիմային բոլոր հանդիպումներին, որոնք տեղի են ունենում Երևանի մեր գրասենյակում։
- Մասնակցել տարբեր ժամանցային և ինտելեկտուալ միջոցառումների։
Ինչպե՞ս կարող եք դիմել
Հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել կից հայտը՝
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 25.11.2024
Հայտերն ընդունվում են միայն այս ձևաչափով։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները: Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք էլ․ փոստի միջոցով։