Ընդունարանի աշխատակից

Հրապարակման
ամսաթիվ

3

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի տեսակը՝ մշտական

Աշխատանքի ժամկետը՝ լրիվ դրույք

Վայրը` Երևան, ՀՀ   

  1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ընդունարանի աշխատակիցը պատասխանատու է Ընդունարանի աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպելու, ընկերության այցելուներին դիմավորելու և ուղղորդելու, հեռախոսազանգերին պատասխանելու համար։ Նա աջակցում է ընկերության աշխատակիցներին, գլխավոր տնօրենին և ադմինիստրատիվ պատասխանատուին առօրյա աշխատանքների, հանդիպումների և այլ միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև գրասենյակային և ադմինիստրատիվ հարցերի լուծման ընթացքում։    

  1. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տրամադրել տեղեկություններ Ընկերության գործունեության, մատուցվող ծառայությունների և թափուր աշխատատեղերի վերաբերյալ։
  • Ընդունել և մշակել մուտքային հեռախոսազանգերը, պարզել դրանց բնույթը, տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ կամ փոխանցել համապատասխան մասնագետին։
  • Ճշտել գրասենյակի այցելուների այցի նպատակը, տրամադրել նրանց անհրաժեշտ տեղեկություններ, անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան բաժին։
  • Հաշվառել մուտքային և ելքային փաստաթղթերը,  կառավարել մուտքային և ելքային նամակները։
  • Գործնական հանդիպումների ժամանակ կազմակերպել հյուրասիրություն ընկերության գործընկերների և այցելուների համար։ 
  • Վերահսկել քարտանցագրային համակարգի և վերելակի աշխատանքը, առաջացած խնդիրների դեպքում ժամանակին տեղեկացնել պատասխանատու անձանց։
  • Աջակցել հավաքագրումների, թրեյնինգների և այլ ներքին միջոցառումների կազմակերպմանը (մասնակիցների գրանցում, անհրաժեշտ նյութերի նախապատրաստում, հյուրասիրություն և ընթացիկ ադմինիստրատիվ հարցերի լուծում)։
  • Հետևել գրասենյակային պարագաների, գրենական պիտույքների, խոհանոցային և այլ անհրաժեշտ նյութերի առկայությանը, ժամանակին տեղեկացնել դրանց համալրման անհրաժեշտության մասին։
  • Իրականացնել պաշտոնի շրջանակներում իրեն վերապահված այլ ադմինիստրատիվ և կազմակերպչական գործառույթներ, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ ողջամտորեն պահանջվել։
  1. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
  • Բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • MS Office փաթեթի (մասնավորապես՝ Word, Excel)  գերազանց իմացություն,
  • Միաժամանակ մի քանի գործառույթ իրականացնելու կարողություն,
  • Նախաձեռնողականություն և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Թիմում աշխատելու և տարբեր աշխատակիցների հետ արդյունավետորեն համագործակցելու հմտություններ։

Համապատասխան թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականներն (CV) ուղարկել career@breavis.com էլ. հասցեով` «Առարկա» դաշտում նշելով «Ընդունարանի աշխատակից»: 

Կազմակերպությունը շնորհակալ է բոլոր հետաքրքրված անձանց։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: