Պաշտոն` Հարցազրուցավար
Աշխատանքի տեսակ` Պայմանագրային
Տևողություն` Մշտական
Վայր` ՀՀ մարզեր և Երևան
Աշխատանքի նկարագրություն
Բրեվիս ընկերությանն անհրաժեշտ են հարցազրուցավարներ տնայցերի միջոցով բնակիչների հետ դեմ առ դեմ հարցումներ իրականացնելու համար: Հարցումներն իրականացվում են պլանշետների միջոցով։ Հարցազրուցավարները մեկ ծրագրի ընթացքում պետք է ապահովեն առնվազն 70% ներգրավվածություն (մեկ օրվա ընթացքում ապահովելով առնվազն 5 ժամյա ներգրավվածություն)։
Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել հարցումներ բնակիչների հետ տնայցերի միջոցով
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպվող 3-4 օրյա դասընթացներին և վերապատրաստումներին
- Ներկա գտնվել ընկերության կողմից կազմակերպվող հանդիպումներին ժամանակին և պարտաճանաչ։
Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
- Մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն, գրագետ խոսք և լսելու ունակություն
- Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
- Շաբաթվա ընթացքում առնվազն չորս ամբողջ օր հասանելիություն (անհրաժեշտության դեպքում նաև շաբաթ և կիրակի օրերին)
- Տեղանքում կողմնորոշվելու ունակություն
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Դրական անձնային հատկանիշներ (պատասխանատվության զգացում, ճշտապահություն, ազնվություն, աշխատանքին նվիրվածություն):
Բրեվիս ընկերությունում որպես հարցազրուցավար աշխատելու ընթացքում աշխատակիցները կունենան՝
- Հնարավորություն ճանապարհորդելու ՀՀ մարզեր, բացահայտելու Հայաստանի պատմամշակութային և տեսարժան վայրերը
- Բարձր վարձատրություն, որն իրականացվում է բանկային փոխանցման միջոցով
- Ապահովագրություն
- Մարզերում աշխատելու դեպքում՝ տրանսպորտի ապահովում
- Աշխատանք երկար տարիների փորձ ունեցող մասնագետների հետ, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով
- Կարիերայի առաջխաղացման հնարավորություն
Դիմելու կարգը`
Հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել կից հայտը՝ https://bit.ly/3SNhO0M։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները 15 աշխատանքային օրվա ընթացքում: Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք էլ․ հասցեի միջոցով։
Բրեվիսի թիմը մաղթում է Ձեզ հաջողություն:
Ընկերության մասին` ԲՐԵՎԻՍ (Ներկայացված «Այ Փի Էս Սի» ՍՊԸ կողմից) ընկերությունը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2006թ –ից, և հանդիսանում է հետազոտություններ և մարքեթինգային հաղորդակցություններ իրականացնող ընկերություն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում։ Կազմակերպության մասին առավել տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ վեբ կայքից www.breavis.com: