ՀԱՇՎԱՊԱՀ

Հրապարակման
ամսաթիվ

Accountant sq arm

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ`  պայմանագրային   

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ` մշտական, աշխ. ժամեր՝ 09։30-18։30  

ՎԱՅՐ` Երևան  

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` ԲՐԵՎԻՍ ընկերությունը փնտրում է առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող հաշվապահի, ով կազմակերպելու և իրականացնելու է Ընկերության կողմից իրականացվող ֆինանսատնտեսական գործունեությունը։  Հաշվապահը անմիջական պատասխանատվություն է կրելու Ընկերության հաշվապահական հաշվառման կազմակերպման և ընթացիկ աշխատանքների իրականացման համար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ` 

  • Ճշգրիտ հաշվառել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները` օրենսդրությամբ  սահմանված կանոններին համապատասխան;
  • Կատարել մուտքագրվող դրամական միջոցների, արժեթղթերի, ապրանքանյութական արժեքների ու հիմնական միջոցների լիակատար հաշվառում, ինչպես նաև հաշվապահական հաշվառման մեջ դրանց շարժման հետ կապված գործարքների ժամանակին արտացոլում;
  • Իրականացնել փաստացի ծախսերի և դրանց նախահաշիվների համապատասխանություն, կազմել հաշվետվություններ ֆինանսական միջոցների շրջանառության վերաբերյալ:
  • Ժամանակին և ճշգրիտ հաշվարկել և վճարել հարկերը և այլ պարտադիր վճարները, այդ թվում նաև սոցիալական ապահովագրության պարտադիր վճարները, ինչպես նաև ժամանակին կատարել բանկերի և այլ պարտատերերի  հանդեպ ունեցած պարտավորությունները:
  • Ստուգել ընկերության ստորաբաժանումներում հաշվառման և հաշվետվության կազմակերպումը;
  • Իրականացնել վերահսկողություն հաշվապահական հաշվառման փաստաթղթերի կազման վերաբերյալ, ժամանակին ներկայացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացվող հաշվետվությունները;
  • Պահպանել հաշվապահական փաստաթղթերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում;
  • Ըստ գործող օրենքների և կարգերի՝ ստանձնել այլ պարտականություններ, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ ողջամտորեն առաջանալ: 
  •  

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ`

  • Բակալավրի և/կամ մագիստրոսի որակավորում ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտներում;
  • Առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office, ՀԾ հաշվապահ, e-invoicing և այլ աշխատանքային ծրագրերի գերազանց իմացություն
  • Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (IFRS) ծրագրի  իմացությունը ցանկալի է;
  • Գրավոր և բանավոր հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն;
  • Ժամանակային խիստ սահմաններում աշխատելու ունակություն;
  • Տվյալների բազաների հետ արագ աշխատելու, ինչպես նաև սեղմ ժամկետներում հանձնարարություններ կատարելու հմտություն
  • Բարձր անձնային հատկանիշներ (պատասխանատվության զգացում, ազնվություն, գաղտնապահություն, մասնագիտական հետաքրքրվածություն):

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ` Համապատասխան թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել career@breavis.com էլ. հասցեով` «Առարկա» (Subject) տողում նշելով «Հաշվապահ»: 

Կազմակերպությունը շնորհակալ է բոլոր հետաքրքրված անձանց, այնուամենայնիվ, հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները: