Գրաֆիկ դիզայներ

Հրապարակման
ամսաթիվ

Website Arm

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ`  պայմանագրային   

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ` մշտական, աշխ. ժամեր՝ 09։30-18։30  

ՎԱՅՐ` Երևան  

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` ԲՐԵՎԻՍ ընկերությունը փնտրում է գրաֆիկական դիզայների (mid-level), ով կունենա նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ։ Գրաֆիկական դիզայները պատասխանատու է Ընկերության կամ պատվիրատուների համար մշակվող նյութերի տեսքի, կորպորատիվ տարրերի տեսքի ձևավորման, պահպանման և զարգացման  համար: Գրաֆիկական դիզայները իր աշխատանքները կատարելիս հետևում է  դիզայնի նորարարական մոտեցումներին, հանդես է գալիս առաջարկներով և իր աշխատանքների մասին զեկուցում է կազմակերպության մարքեթինգային հաղորդակցության տնօրենին:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ` 

  • Մշակել կազմակերպության և պատվիրատու Ընկերությունների կայքերում, պաշտոնական էջերում հրապարակվող նյութերին առնչվող ինֆոգրաֆիկաներ, նկարներ և այլ պրոմո-բովանդակություն պարունակող վիզուալներ;
  • Աշխատել Ընկերության կամ պատվիրատուների վիզուալ ինքնության ստեղծման և պահպանման վրա;
  • Կազմակերպել անհրաժեշտ վիզուալ նյութերի տպագրությունը՝ նյութերը համապատասխան ձևաչափի բերելով;
  • Առաջարկել վիզուալ հաղորդակցման տարբեր մոտեցումներ և կոնցեպտներ՝ Ընկերության կամ պատվիրատուի նպատակներից ելնելով;
  • Մասնակցել մարքեթինգային բաժնի նախագծերի քննարկմանն ու հանդես գալ նոր գաղափարներով և առաջարկներով;
  • Համագործակցել այլ մասնագետների հետ` հնարավոր սխալներն ու թերությունները արագ բացահայտելու և շտկելու պատրաստակամությամբ;
  • Ադապտացնել միջազգային կազմակերպություններից եկած առաջխաղացման վիզուալները հայկական շուկայի համար;

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ`

  • Դիզայների կամ հարակից մասնագիտությունների դասընթացների մասնակցություն կամ բակալավրի որակավորում;
  • Առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ; 
  • Անգլերեն լեզվի լավ իմացություն;
  • Adobe Photoshop, Adobe Illustrator ծրագրերի գերազանց իմացություն;
  • Adobe XD, Corel Draw ծրագրերի իմացությունը ցանկալի է;
  • Ժամանակային խիստ սահմաններում աշխատելու ունակություն;
  • Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն;
  • Կրեատիվություն, նախաձեռնողականություն, ճկունություն,մասնագիտական հետաքրքրվածություն: 

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ` Համապատասխան թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականներն (CV) ու պորտֆոլիոներն ուղարկել career@breavis.com էլ. հասցեով` «Առարկան» տողում նշելով «Գրաֆիկ դիզայներ»: 

Կազմակերպությունը շնորհակալ է բոլոր հետաքրքրված անձանց, այնուամենայնիվ, հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: