Քանակական հետազոտությունների տվյալների մշակման մասնագետ 

Հրապարակման
ամսաթիվ

Job

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ`  Ամբողջ դրույք  

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ` Մշտական      

ՎԱՅՐ` Երևան, ՀՀ  

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Քանակական հետազոտությունների տվյալների մշակման մասնագետը պարտավոր է մասնակցել Ընկերության կողմից իրականացվող քանակական  հետազոտությունների գործիքի կազմման, տվյալների մշակման և նախնական վերլուծական աշխատանքներին: Իր կատարած աշխատանքները ներկայացնում է հետազոտությունների տնօրենին գրավոր և բանավոր հաշվետվությունների տեսքով:  

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ` 

  • Քանակական հետազոտությունների հարցաթերթերն անհրաժեշտության դեպքում բերել համապատասխան ձևաչափի՝ ըստ Ընկերությունում մշակված չափանիշների: 
  • Ներկայացնել հարցաթերթը (ինստրուկտաժ) հարցազրուցավարներին և կոորդինատորներին` թրեյնինգային և դերային խաղերի միջոցով:
  • Ընդունել փորձնական (պիլոտային) հարցաթերթերը և դրանց արդյունքների հիման վրա տվյալների մշակման պատասխանատուին կամ հետազոտությունների տնօրենին ներկայացնել առաջարկություններ:
  • Կազմել հարցաթերթերի լրացման ուղեցույց` հարցազրուցավարների և կոորդինատորների համար:
  • Ստուգել հարցաթերթերի բովանդակությունը և մասնակցել կոդավորման գործընթացին:
  • Հաստատված հարցաթերթին համապատասխան՝ կազմել տվյալների SPSS բազա և մասնակցել տվյալների բազայի ստուգման աշխատանքներին:
  • Կազմակերպել և վերահսկել SPSS բազայում տվյալների մուտքագրումը` հարցաթերթերի հետ համեմատությամբ` հաճախությունների ճշգրտման և/կամ նորմալ բաշխման հիման վրա:
  • Մշակել աշխատանքային ուղեցույցների նախագծեր և ժամանակ առ ժամանակ իրականացնել թարմացումներ: 
  • Անհրաժեշտության դեպքում թարգմանել հետազոտության ընթացքին վերաբերող նյութեր հայերենից անգլերեն և հակառակը:
  • Համագործակցել այլ մասնագետների հետ` հնարավոր սխալներն ու թերություններն արագ բացահայտելու և շտկելու պատրաստակամությամբ: 
  • Կատարել հետազոտության ընթացքի հետ կապված այլ աշխատանքներ և հրահանգներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Սոցիոլոգիայի կամ առընթեր գիտությունների առնվազն բակալավրի որակավորում:
  • Մասնագիտական աշխատանքային փորձ: 
  • Գրավոր և բանավոր հայերեն լեզվի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
  • Համակարգչային գրագիտություն. MS Word, MS Excel, SPSS համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն:
  • Ժամանակային խիստ սահմաններում աշխատելու ունակություն:
  • Թիմում աշխատելու կարողություն և պատրաստակամություն:
  • Բարձր անձնական հատկանիշներ (շփման ունակություն, պատասխանատվության զգացում, ազնվություն, մասնագիտական հետաքրքրվածություն):

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԿԻԶԲ` 09082024թ

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` 14.10.2024թ.

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ` Համապատասխան թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել career@breavis.com էլ. հասցեով` «Առարկա» դաշտում նշելով «Քանակական հետազոտությունների տվյալների մշակման մասնագետ»: Կազմակերպությունը շնորհակալ է բոլոր հետաքրքրված անձանց, այնուամենայնիվ, հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:          

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ` ԲՐԵՎԻՍ (Ներկայացված «Այ Փի Էս Սի» ՍՊԸ կողմից)  ընկերությունը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2006թ․–ից, և հանդիսանում է հետազոտություններ և մարքեթինգային ծառայություններ իրականացնող ընկերություն։ Կազմակերպության մասին առավել տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ վեբ կայքից www.breavis.com: