ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ` Ամբողջ դրույք
ՎԱՅՐ` Երևան
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` ԲՐԵՎԻՍ ընկերությունը փնտրում է փորձառու մարքեթինգի մասնագետի, ով պատասխանատու կլինի ընկերության դիրքը շուկայում ուժեղացնելու, հաճախորդների հետ ամուր հարաբերություններ ստեղծելու և բիզնեսի աճը խթանելու համար: Հաստիքը ենթադրում է մարքեթինգային նախագծերի կառավարում, մարքեթինգային հետազոտությունների անցկացում և ընկերության զարգացմանն աջակցելու ռազմավարական նախաձեռնությունների իրականացում:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
- Ընկերությունը ներկայացնել հանդիպումների ընթացքում, կատարել շուկայի հետազոտություն պոտենցիալ հաճախորդներ գտնելու համար, համագործակցել տարբեր ընկերությունների հետ հաճախորդների բազան ընդլայնելու համար
- Կառավարել մարքեթինգային նախագծեր՝ ներառյալ պլանավորումը, կատարումը և կատարողականի վերլուծությունը
- Մասնակցել թիմային քննարկումներին և ընթացիկ արշավներին, գեներացնել գաղափարներ մարքեթինգային գործունեության համար
- Մշակել և իրականացնել մարքեթինգային արշավներ տարբեր հարթակներում
- Հավաքել և վերլուծել հաճախորդների կարծիքը հարցումների և հաշվետվությունների միջոցով՝ ծառայության որակը բարձրացնելու համար
- Աջակցել ընկերության և ընկերության հաճախորդներին հանրային միջոցառումներում և ասուլիսներում հետազոտության արդյունքները ներկայացնելիս
- Աջակցել ընկերության և ընկերության հաճախորդներին՝ իրականացնելու այլ գործողություններ, որոնք անհրաժեշտ են ընկերության հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցությունը ապահովելու համար
- Հետևել մրցակիցներին և ոլորտի թրենդերին՝ նոր ռազմավարություններ, ճկուն արժեքներ և ծառայությունների ընդլայնման հնարավորություններ ապահովելու համար
- Հետևել և վերլուծել կազմակերպված մարքեթինգային արշավների արդյունավետությունը և խթանել հետագա զարգացմանը
- Ըստ անհրաժեշտության կատարել աշխատանքի հետ կապված այլ պարտականություններ
Անհրաժեշտ հմտություններ եվ որակավորումներ`
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի, թվային մարքեթինգի կամ հարակից ոլորտում
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման լավ իմացություն
Տեխնիկական հմտություններ
- MS Word, Excel, PowerPoint, Google Docs/Sheets-ի լավ իմացություն
- CMS հարթակների (օրինակ՝ WordPress) օգտագործման փորձ
- B2B վաճառքի, բանակցելու տեխնիկայի և մարքեթինգային ռազմավարությունների իմացություն
- Ցանկալի է ունենալ SEO-ի, Google Analytics-ի և սոցիալական մեդիայի գովազդի իմացություն
Այլ հմտություններ
- Ուժեղ հրապարակային խոսք և ներկայացման հմտություններ
- Բանակցությունների գերազանց հմտություն
- Միաժամանակ բազմաֆունկցիոնալ աշխատանքի և փոփոխվող միջավայրում աշխատելու կարողություն
- Կրեատիվություն, քննադատական մտածողություն և խնդիրների լուծման մոտեցում
- Պատասխանատվության և նվիրվածության բարձր մակարդակ
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ՝
Վերոնշյալ պահանջներին համապատասխանելու դեպքում կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը career@breavis.com էլեկտրոնային հասցեին՝ «Մարքեթինգի մասնագետ» վերնագրով:
Շնորհակալ ենք բոլոր հետաքրքրված դիմորդներին, սակայն հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները: