Դեմ առ դեմ Հարցազրուցավար                    

Հրապարակման
ամսաթիվ

Hiring 03

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ`  Պայմանագրային  

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ` Մշտական     

ՎԱՅՐ` ՀՀ մարզեր և Երևան 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Բրեվիս ընկերությունը փնտրում է հեշտ  հաղորդակցվող, ճկուն և նախաձեռնող անձանց՝ միանալու մեր թիմին որպես դեմ առ դեմ հարցազրուցավարների տնայցերի միջոցով բնակիչների հետ հարցումներ իրականացնելու համար: Հարցումներն իրականացվում են պլանշետների միջոցով ՀՀ մարզերում և Երևանում։ 

Գրաֆիկը՝ ճկուն՝ օրական առնվազն 5 ժամյա ներգրավվածությամբ (Երևանում աշխատելու դեպքում), որը նախապես համաձայնեցվում է մեր թիմի հետ։ Յուրաքանչյուր աշխատանքային օր սկսվում է մեր գրասենյակից, որը գտնվում է Երևան քաղաքում։ 

Աշխատանքին կարող են դիմել նաև ուսանողները։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ` 

  • Իրականացնել հարցումներ բնակիչների հետ տնայցերի միջոցով
  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերպվող  երկօրյա դասընթացներին և վերապատրաստումներին 
  • Ներկա գտնվել ընկերության կողմից կազմակերպվող հանդիպումներին ժամանակին և պարտաճանաչ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
  • Մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն, գրագետ խոսք և լսելու ունակություն 
  • Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
  • Հասանելիություն՝ շաբաթվա ընթացքում առնվազն 4 լրիվ օր (ներառյալ երբեմն շաբաթ/կիրակի)
  • Տեղանքում կողմնորոշվելու ունակություն 
  • Թիմային աշխատանքի հմտություններ 
  • Դրական անձնային հատկանիշներ (պատասխանատվության զգացում, ճշտապահություն, ազնվություն)

ԲՐԵՎԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՐՊԵՍ ՀԱՐՑԱԶՐՈՒՑԱՎԱՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ՝

  • Ճանապարհորդել ՀՀ մարզեր 
  • Մեկ ծրագրի ընթացքում ապահովել առնվազն 80% ներգրավվածություն
  • Մեկ օրվա ընթացքում ապահովել առնվազն 5 ժամյա ներգրավվածություն (Երևան քաղաքում աշխատելու դեպքում), իսկ մարզերում հարցումներ իրականացնելու դեպքում՝ լրիվ օր (8-10 ժամ օրական)
  • Հարցումներ իրականացնել տնայցերի միջոցով 

ԲՐԵՎԻՍՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է՝ 

  • Բարձր վարձատրություն, որն իրականացվում է բանկային փոխանցման միջոցով
  • Մարզերում աշխատելու դեպքում՝ տրանսպորտի ապահովում
  • Մարզերում աշխատալեու ընթացքում այցելություններ պատմամշակութային վայրեր
  • Ապահովագրություն ՝ ծրագրի ընթացքում
  • Աշխատանք երկար տարիների փորձ ունեցող մասնագետների հետ, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով 
  • Կարիերայի առաջխաղացման հնարավորություն (մեր կառավարման թիմի մի մասը սկսել է աշխատանքը Բրեվիսում հենց հարցազրուցավարի աշխատանքից)

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ` Հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել կից հայտը՝ https://shorturl.at/Wmvtw

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները 10-15 աշխատանքային օրվա ընթացքում: Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք էլ․ հասցեի միջոցով։ 

Բրեվիսի թիմը մաղթում է Ձեզ հաջողություն:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ` ԲՐԵՎԻՍ (Ներկայացված «Այ Փի Էս Սի» ՍՊԸ կողմից)  ընկերությունը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2006թ –ից, և հանդիսանում է հետազոտություններ և մարքեթինգային հաղորդակցություններ իրականացնող ընկերություն։Կազմակերպության մասին առավել տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ վեբ կայքից www.breavis.com: