Ցանկացած ոլորտում հաջողության և առաջընթացի նախապայմանը գրագետ կազմակերպված և որակյալ աշխատանքն է. առաջնորդվելով հենց այս սկզբունքով՝ սկսած 2006 թվականից մենք մեր գործընկերներին տրամադրում ենք հետազոտական և խորհրդատվական ծառայություններ։

Աշխատանքի հիմքում ունենալով մանրամասնորեն մշակված մեթոդաբանություն՝ մենք իրականացնում ենք հանրային կարծիքի և շուկայի հետազոտություններ, որոնց տվյալների վրա հիմնվելով հնարավոր է առավելագույն ճշգրտությամբ պարզել հասարակության կամ դրա առանձին խմբերի կարծիքը, տրամադրությունները, դիրքորոշումը այս կամ այն հարցի ու երևույթի շուրջ, ինչպես նաև գնահատել առանձին ընկերությունների դիրքը շուկայում և առաջարկել զարգացման ռազմավարություն։

Մեր կողմից ներկայացված համակողմանի ուսումնասիրությունների ու խորհրդատվության շնորհիվ մի շարք ընկերություններ գրանցել են էական հաջողություններ՝ դառնալով շուկայի առաջատարներից։

Հանրային կարծիքի և շուկայի հետազոտություններ իրականացնելու համար մենք կիրառում ենք տեղեկատվության հավաքման քանակական և որակական մեթոդներ՝ մշտապես հետևելով ոլորտի նորամուծություններին և նաև, փորձարկելով տարբեր մոտեցումներ, ինքներս ենք առաջարկում նոր մոտեցումներ: Հիմնական գործիքակազմը ներառում, բայց չի սահմանափակվում հետևյայով'