Հեռախոսային հարցազրուցավար

Հրապարակման
ամսաթիվ

Phone call interviewer

ՊԱՇՏՈՆ` Հեռախոսային hարցազրուցավար

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ`  Պայմանագրային  

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ` Մշտական     

ՎԱՅՐ` Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` ԲՐԵՎԻՍ ընկերությունը փնտրում է հարցազրուցավարների հեռախոսային հարցումներ իրականացնելու համար։ Դուք հնարավորություն եք ունենում մանրադիտակի տակ առնել հասարակությանը՝ որպես մանրադիտակ օգտագործելով ճիշտ մշակված հարցաթերթիկը։  

Աշխատանքային պարտականություններ

  • Մասնակցություն հետազոտական ծրագրերին,
  • Մասնակցություն ընկերության կողմից կազմակերպվող դասընթացներին,
  • Հեռախոսային հարցումների իրականացում մեր գրասենյակից,
  • Ընկերության կողմից սահմանված որակի ստուգման պահանջների պահպանում

Անհրաժեշտ հմտություններ եվ որակավորումներ`

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (նաև ուսանող),
  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (նաև ուսանող),
  • Հաղորդակցման հմտություններ, սահուն  և գրագետ խոսք,
  • Հայերենի գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունը ցանկալի է,
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Պատասխանատվություն, ճշտապահություն, ազնվություն, ճկունություն, արագ կողմնորոշվելու կարողություն

ԲՐԵՎԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՐՊԵՍ ՀԱՐՑԱԶՐՈՒՑԱՎԱՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ՝

  • Աշխատանք երկար տարիների փորձ ունեցող մասնագետների հետ, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով,
  • Բարձր վարձատրություն, որն իրականացվում է բանկային փոխանցման միջոցով,
  • Ամբողջական դրույքով աշխատելու դեպքում՝ տրանսպորտի ապահովում,
  • Աշխատակիցների զարգացում, կարիերայի առաջխաղացման հնարավորություն,
  • Թիմային միջոցառումներ,
  • Ժամանակակից և նորագույն հագեցվածությամբ գրասենյակային պայմաններ։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել կից հայտը` https://bit.ly/44LlAho :
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները 15 աշխատանքային օրվա ընթացքում: Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք էլ․ հասցեի միջոցով։ Բրեվիսի թիմը մաղթում է Ձեզ հաջողություն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Բրեվիսի աշխատանքային մոտեցումներից է անկողմնակալության ապահովումը, որի նպատակով Բրեվիսի հետ համագործակցող բոլոր աշխատակիցները պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն՝ ուղղակի կամ անուղղակի կերպով հարցումների վերջնական արդյունքների վրա չազդելու համար։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԲՐԵՎԻՍ (Ներկայացված «Այ Փի Էս Սի» ՍՊԸ կողմից)  ընկերությունը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2006թ-ից, և հանդիսանում է հետազոտություններ և մարքեթինգային հաղորդակցություններ իրականացնող ընկերություն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում։ Կազմակերպության մասին առավել տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ վեբ կայքից www.breavis.com :