Սեպտեմբերի 26-ին «Բրեվիս» ընկերության՝ «Դիտակետ» ծրագրում ներգրավված աշխատակիցները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ՝ կատարվող աշխատանքների ընթացքը ներկայացնելու և ծրագրի որոշ մանրամասներ քննարկելու նպատակով։ Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իրականացվող աշխատանքների համար՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը որպես զորացրված զինծառայողների և պաշտպանության նախարարության միջև հետադարձ կապի օղակ։ Նախարարը նաև նշել է, որ ծրագիրը «միտված է ծառայություն անցած տղաների կարծիքն ամբողջականացնելուն, լիարժեք կարծիք ձևավորելուն, առկա կարծրատիպերի դեմ պայքարելուն, եղած խնդիրները շտկելուն»։

Մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են հանդիպմանը։ Ավելի մանրամասն կարող եք կարդալ հղումներում՝

http://www.tert.am/am/news/2017/09/26/sargsyan/2494578
http://armtimes.com/hy/article/121389
http://www.1in.am/2215725.html
http://yerkirmedia.am/social/pn-naxarar-vigen-sargsyan-ditaket/
http://www.mediamax.am/am/news/society/25540/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով