IPSC-ի աշխատակիցներն այս շաբաթ դրամահավաք էին կազմակերպել ընկերության ներսում «Պաշտպանիչ պատ» նախագծի համար, որի նպատակը Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի մոտ գտնվող Այգեպար գյուղի դպրոցի և մանկապարտեզի շուրջ պաշտպանիչ պատ կառուցելն է։ Ընկերությունը կրկնապատկեց հավաքված գումարը:

Այգեպարը Շամշադինի 16 գյուղական համայնքներից է և ունի 648 բնակիչ: Գյուղի դպրոցում սովորում է 54 աշակերտ, իսկ մանկապարտեզ է հաճախում 20-25 երեխա: Ապրուստ վաստակելու համար գյուղացիներն իրենց տան տարածքի հողն են մշակում, քանի որ հողամշակման համար այլ անվտանգ վայրեր չկան դիպուկահարների կրակոցների պատճառով:

Գյուղը շատ մոտ է Ադրբեջանի հետ սահմանին. տները գտնվում են սահմանից ընդամենը 100մ հեռավորության վրա: Մանկապարտեզի ու դպրոցի շենքերը սահմանից հեռու են մոտ 300մ: Ամեն շաբաթ լուրերով հայտնում են սահմանի վրա հրադադարի ռեժիմի խախտման մասին, և կրակոցներն ուղղված են լինում քաղաքացիական շինությունների ու դպրոցի ուղղությամբ:

Դպրոցը մի քանի անգամ արդեն վնասվել է կրակոցներից: Դպրոցի մոտ 3 մետր բարձրություն ունեցող պատը կպաշտպանի այն, և երեխաները անվտանգ կլինեն խաղահրապարակում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով